Ռուսաստանը կարող է լրացուցիչ սահմանափակումների բախվել կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման և տեխնոլոգիաներից օգտվելու հարցում. Եվրամիության կարգավորիչները որոշում են՝ լրացուցիչ ինչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Մասնավորապես, ֆինանսական պատժամիջոցներ կարող են վերաբերել պետական այն պարտատոմսերին, որոնք դեռևս չեն հայտնվել ցուցակում, որովհետև Ռուսաստանը ԵՄ-ի մի քանի երկրների բոնդերի պահառուն է, ոչ պետական ընկերությունների բաժնետոմսերին և պարտային ֆինանսավորման ներգրավմանը, ինչպես նաև սինդիկատացված վարկերին, ասված է փաստաթղթերում:

 

Օրինակ, Եվրամիությունը կարող է արգելք սահմանել արդեն պատժամիջոցների ենթարկված պաշտպանական արդյունաբերության ընկերությունների պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխման վրա: Բացի այդ, Ռուսաստանի մի շարք ընկերությունների կարող են մերժել ԵՄ-ի ֆոնդային սակարաններում և առևտրական այլ հարթակներում բաժնետոմսերի տեղաբաշխման և շրջանառության հարցում:

 

Ինչ վերաբերում է կրկնակի նշանակության արտադրանքին, ապա Եվրահանձնաժողովը չի բացառում այն ապրանքների ցուցակի ընդլայնման հնարավորությունը, որոնց արտահանման վրա արդեն արգելք է սահմանված: «Ներկայումս աշխատանք է տարվում Եվրահանձնաժողովի կողմից պատասխան միջոցների համաձայնեցման նպատակով, ինչի համար մեկ շաբաթ է հատկացված,- Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Արենկիլդե Հանսենը:- Մենք կխստացնենք արդեն սահմանված պատժամիջոցները»:

 

Եվրամիության երկրների ղեկավարների կողմից օգոստոսի 30-ին առաջադրված պահանջին ի պատասխան, Եվրահանձնաժողովը խոստացել է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ պատրաստել տնտեսական պատժամիջոցների երկրորդ փուլի վերաբերյալ և դրանով իսկ պատժել Կրեմլին Ուկրաինայի արևելքում ռուսամետ ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»: