Թաիլանդի նոր վարչապետ Պրայուտ Չան-Օչան կախարդների զոհն Է դարձել, որոնք նրա գլխին նզովք են թափել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս անսպասելի հայտարարությունն արել Է Չոն-Օչան ինքը:

 

Նզովքի ու կախարդների մասին գեներալը հիշատակել Է՝ ելույթ ունենալով Բարեփոխումների հարցերով զբաղվող ազգային խորհրդի անդամների առջեւ, որոնք առաջիկա տարվա ընթացքում պետք Է արմատական փոփոխություններ առաջարկեն Թաիլանդի հասարակությանը՝ նպաստելու անհաշտ քաղաքական հակառակորդների համախմբմանը: Վարչապետը հույս Է հայտնել, որ բարեփոխումները կօգնեն երկրում վերահաստատելու խաղաղությունն ու կարգուկանոնը: Միեւնույն ժամանակ վարչապետը կոչով դիմել Է իր քաղաքական հակառակորդներին, որոնք չեն ընդունել ռազմական հեղաշրջումը:

 

«Եթե դուք ցանկանում եք կռիվ տալ եւ անցնել ընդհատակ, արեք: Եթե դուք ցանկանում եք մոգական ծեսեր անցկացնել, արեք»,-ասել Է Պրայուտ Չան-Օչան: Դրանից հետո նա խոստովանել Է, որ ուժեղ ցավ Է զգում մեջքին եւ կոկորդում: «Ինձ ասել են, որ վրաս նզովք Է դրված: Ես այնքան շատ սուրբ ջուր եմ լցրել գլխիս, որ մարմինս դողում Էր: Այժմ Էլ, երեւում Է, մրսել եմ»,-Թաիլանդի վարչապետի խոսքը մեջբերել Է «Բանգկոկ պոստ» թերթը:

 

Թաիլանդում սեւ մոգության գոյության հետ կապված հավատալիքները լայնորեն տարածված են: Դրանց համաձայն՝՝ վհուկներից պաշտպանվելու համար անհրաժեշտ Է գլխին սուրբ ջուր լցնել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: