Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մասնակից երկրները սատարում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշվում է Ուելսի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագ աթաժողովում մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների' սեպտեմբերի 5-ին հրապարակած հռչակագրում:

 

«Ձգձգված հակամարտությունների պահպանումը շարունակում է առանձնահատուկ մտահոգության տեղիք տալ' խոչընդոտելով տարածաշրջանի քաղաքացիների ներուժի իրացմանը' որպես Եվրաատլանտյան համայնքի անդամներ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հզոր քաղաքական կամք դրսեևորել և կառուցողականորեն ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին:

 

Այս համատեքստում մենք շարունակելու ենք սատարել Հարավային Կովկասի և Մոլդովայի Հանրապետության հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- ասվում է հռչակագրում:

 

Դաշնակիցները նաև հանձն են առել շարունակել իրենց գործընկերներին աջակցելը' արտաքին և անվտանգության քաղաքականությունում արտաքին ճնշումներից և հարկադրանքից անկախ և ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքներին, ինչպես նաև' Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

 

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2016 թվականին, Վարշավայում: