ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Անկարայում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ կարող է քննարկել նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Աքշամ» պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարն արդեն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Քերիի այցի շրջանակներում իրենք ակնկալում են քննարկել Կիպրոսին, Հայաստանին և Ուկրաինային առնչվող հարցերը:

 

Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ' Թուրքիայի հետ քննարկելու են մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

 

Չավուշօղլուից հետո ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: