Ստարսբուրգում սեպտեմբերի 15-18-ը տեղի կունենա Եվրախորհրդարանի հերթական նիստը: Նիստում զեկույց կներկայացվի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավճակի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 18-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանում կքննարկվի Ադրբեջանում, Բուրունդիում եւ Բանգլադեշում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորոտում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը:
Նշենք, որ եթե 2014 թվականի սկզբին միջազգային կազմակերպույունները Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հաշվում էին 98 հոգի, ապա սեպտեմբերի սկզբի դրությամբ այն արդեն հասել է 107 մարդու: