ՄԱԿ-ի փախաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

 

Սիրիահայերի նման հոսքի պատճառը եղել են սահմանային շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության ահաբեկչական գործողությունները: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայում կարող են հայտնվել 100 հազարավոր սիրիացի փախստականներ:

 

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով'Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի: