«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալն՝ անդրադառնալով Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք խաղին, նշել է՝ չէր ցանկանա, որ մրցակցի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեր հանդիպմանը:

«Եթե «Վիլյառեալը» կարողանա հաղթել «Ռեալին», դա իսկական անակնկալ կլինի: Չէ՞ որ «Ռեալի» բյուջեն մեր բյուջեից տասն անգամ ավելի է: Այդ թիմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Իհարկե, իմ թիմի համար լավ կլինի՝ Ռոնալդուն խաղի օրն անգինայով հիվանդանա և դաշտ դուրս չգա»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: