Ճապոնիան արձակել Է «Հիմավարի-8» օդերեւութաբանական արբանյակը, որը կկարողանա վաղօրոք նախազգուշացնել մոտեցող թայֆունների, հրաբխի ժայթքումների եւ այլ տարերային աղետների մասին: H2A հրթիռն արբանյակով հոկտեմբերի 7-ին արձակվել Է երկրի հարավի Տանեգասիմա տիզերակայանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Հիմավարի-8»-ը, որ թարգմանաբար նշանակում Է «արեւածաղիկ», դիտարկման ճշգրտությամբ եւ վերլուծական գործողությունների արագությամբ զգալիորեն գերազանցում Է իր նախորդներին: Ճապոնական արշիպելագի շրջանում թայֆունների եւ ամպրոպային ամպերի մասին տվյալները կհավաքվեն 2,5 րոպե հաճախականությամբ:

 

Սեպտեմբերի վերջին Օնտակե հրաբխի ժայթքումն անակնկալ Է դարձել հարյուր հիսուն ալպինիստների համար: Տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 54 մարդ, տուժել են շուրջ 70-ը, նախկինի պես անհայտ կորած Է համարվում 10 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: