Չինաստանում դենգե տենդով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 27 հազարը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սուն Շուլիին:

 

«Այս տարի վարակների մեծ մասն արձանագրվել է երկրի հարավում: Հիվանդության հետևանքով վեց մարդ է մահացել»,-հայտարարել է Սուն Շուլին: Նա իր ելույթում հիշեցրել է, որ տենդի տարածմանը նպաստում է մոծակների աճը կլիմայի փոփոխության և արագ ուրբանիզացիայի պատճառով:

 

Համաշխարհային առողջապահության կազմակերպության վիճակագրության տվյալներով, ամեն տարի դենգե տենդով վարակվում է մոտ 100 միլիոն մարդ: