«Այո´, ես սատարելու եմ Սերժ Սարգսյանին»,-այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ մեր լրագրողի այն հարցադրմանը, թե ում եք սատարելու առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Ես 2008-ին էլ եմ սատարել Սերժ Սարգսյանին, այս ընտրություններում էլ կսատարեմ նրան, հետո հայտարարությամբ հանդես կգամ ու արգումենտները հստակ կներկայացնեմ, հիմա այսքանը կասեմ, քանի որ հարց եք տալիս»: Իսկ ինչպե՞ս կվերաբերեն Ձեր այս որոշմանը ԲՀԿ-ում, այս հարցին նա տվել է հետեւյալ պատասխանը. «Դե, ես ասի, որ իմ որոշումը հետագայում կմեկնաբանեմ»,- ասել է Սամվել Բալասանյանը:

Հերմինե Մկրտչյան