«Mediamall.am»  լրատվականն  ամփոփում  է անցնող օրը.












Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստյան արարողություն

 

 

 

Մայր Տաճարում հունվարի 18-ին մատուցված սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար: Մայր Աթոռի միաբանությունը նաև միասնական աղոթք է բարձրացրել առ Աստված փոքրիկ Սերյոժայի շուտափույթ առողջացմա ն հայցով:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ էր կատարվել Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին:

 

Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար ասել էր. «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները:

 

Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Հրաշքին hավատալիս

 

 

 

 

 

***

 

 

 

Թուրքական կուսակցությունը Դինքի հիշատակին քայլերթ է կազմակերպել

 

 

 

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի քայլերթ է իրականացրել Ստամբուլի Շիշլի թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկ ացնում է «Ակոս» պարբերականը:

 

Ինչպես նախկին դեպքերում, այնպես էլ այս անգամ մասնակիցները Էրգենեքոնի անվան պողոտայի ցուցանակի վրա փակցրել են Հրանտ Դինք անունը: Նրանք ավելի վաղ ստորագրահավաք էին սկսել պողոտայի անվանափոխման համար, որը տևելու է մինչև ապրիլի 24-ը:

 

Ներկաները քայլերթի ժամանակ պաստառներ են պահել հետևյալ գրությամբ. «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ»: Նրանք հանդես են եկել այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են. «Քուրդ, թուրք, հայ. կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ընդդեմ ֆաշիզմին' իմ եղբայրն ես, Հրանտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը' Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:

 

Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:

 

Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:

 

Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն' խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին հրապարակումների վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն

 

 

 

Գյումրիում ռուս սահմանապահներին բերման ենթարկելու մասին մի շարք լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ, որում ասված է.

 

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր. Սերժ Սարգսյան

 

 

 

Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի' Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

 

Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց:

 

Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար:

 

 

 

***

 

 

 

Ցավակցել է ՌԴ առողջապահության նախարարը

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է ցավակցություներ ստանալ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

 

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում խորը ցավակցությունն են հայտնել անձամբ իրենց և աշխատակազմերի անունից:

 

Նրանք նշել են, որ երեխայի մահվան լուրը խորը վիշտ է պատճառել: Իրենց ցավակցությունն են հայտնել յոթ օր շարունակ փոքրիկի կյանքի համար պայքարող ռուս և այլազգի բժիշկները: Նրանք նշել են, որ յուրաքանչյուր համար ցավն անձնական է: