Ղազախստանը 2015 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության շրջանակներում մտադիր Է մշակել Համագործակցության զարգացման նոր հայեցակարգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել Է ԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած գագաթնաժողովում:

 

«Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ մենք հարկավոր ենք համարում ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգի մշակում սկսել հաջորդ տարի մեր նախագահության շրջանակներում»,-ասել Է Նազարբաեւը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Ղազախստանը նոր հայեցակարգը մտադիր Է «մշակել համատեղ, խորհրդակցելով ԱՊՀ-ի բոլոր երկրների հետ»:

 

Նա նաեւ ընդգծել Է, որ Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր Է աշխատանքը համակարգել Համագործակցության մասնակից բոլոր երկրների հետ:

 

«Մենք մտադիր ենք հավասարակշռված աշխատել մեր նախագահության շրջանակներում եւ պատրաստ ենք հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում ընդունել Համագործակցության գագաթնաժողովը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: