Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ԵՄ-ի կողմից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, ինքնանպատակ չեն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

 

«Մեզ անհրաժեշտ են Մինսկում ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը, ռուսական զորքերի դուրս բերումը սահմանից և Ուկրաինայի արևելքում ՏԻՄ ընտրությունների անցկացումը, որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի օրենքներին», - ասել է կանցլերը:

 

Մերկելը նշել է, որ Ուկրաինաւյում իրավիճակի կարգավորմանն առաջին հերթին պետք է նպաստի ՌԴ-ն: