Եվրամիությունը դրական քայլ է համարում առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մաս ին խոսել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ներկայացուցիչ Մալենա Մարդը:

 

Մարդը կարևորել է բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված մեր ակնկալիքները կապված են նրա հետ, որ ճիշտ արված քայլերը թույլ կտան փոխել ստատուս-քվոն»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: