Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ խստորեն քննադատել է Թուրքիային և նրա վարած քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիայի ներկա քաղաքականությունը պարզապես զավեշտալի է: «Համասն իր ահաբեկչական խմբավորումները Դամասկոսից տեղափոխել է Ստամբուլ: Եվ այս ամենը հակառակ այն փաստի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել է Յաալոնը' հավելելով, որ ԱՄՆ և Թուրքիայի շահերը գրեթե չեն համընկնում: