Աշխատանքային այցով հոկտեմբերի 24-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Դեսպանը այցի շրջանակներում նախ հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև ներկա և հետագա հնարավոր փոխհամագործակցության ոլորտները:

 

Թեև սա դեսպանի առաջին այցը չէր Շիրակ, սակայն մարզպետը օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ներկայացրեց մարզի ներուժն ու արդյոնաբերական հնարավորությունները: Ցոլակյանը տեղեկացրեց, որ մարզը հայտնի է որակյալ տեքստիլ ու կոշիկի արտադրությամբ:

 

Դեսպանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկները կներկայացնի Ղազախստանի առևտրաարտյունաբերական պալատի քննարկմանը: Եվրասիական տնտեսական միությունն, այս առումով, ըստ դեսպանի, կստեղծի նմանատիպ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ: Համագործակցությանը կնպաստի նաև նոր' Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց երկաթուղու կառուցմանը, որը շահագործման կհանձնվի դեկտեմբերի 3-ին:

 

«Այս ամենը թույլ կտա իրականացնել մեր առևտրային հագագործակցությունը և մեծացնել ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Այիմդոս Բոզժիգիտովը:

 

Նույն օրը ՀՀ-ում Ղազաստանի Հնարապետության արտակարգ և լիազոր դեսպանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մասնակցեց նաև «Մշակութա-հումանիտար համագործակցությունը Ղազախստանի և Հայաստանի Հանրապետության միջև» միջազգային գիտաժողովին:

 

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համատեղ ուժերով կազմակերպված գիտաժողովին ներկայացվեցին Հայաստանի և Ղազախստանի մի ջև գիտական, մշակութա-հումանիտար, միջհամալսարանական համագործակցության հարցերը:

 

Ներկայացնելով Ղազախստանի տնտեսական աճի գլխավոր նախապայմանը, դեսպանը նշեց, որ այն հիմնականում երկրի կայուն իրավիճակի հետ է կապված: Երկրում բնակվող 130 ազգությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև հայերը: Եթե, ըստ պաշտոնական տվյալների, երկրում բնակվում է 25 հազար հայ, ապա, ըստ հայ համայնքի տվյալների, այդ թիվը հասնում է մոտ 40 հազարի:

 

«Հայերն ընդգրկված են բոլոր բնագավառներում՝ մշակութային, գործարար և պետական մարմիններում: Այս պահին համայնքը Ղազախստանում ունի 11 մշակութային կենտրոն, ինչը խոսում է հայերի՝ Ղազաստանում ակտիվ գոր ծունեության մասին»,- վստահեցրեց դեսպանը:

 

Գիտաժողովի ընթացքում բարձրացվեցին նաև Եվրասիական տնտեսական միության առավելությունների, դրա հնարավոր զարգացումների մասին հարցերը:

 

Արմենուհի Մխոյան