Մտավոր իրավունքի սեփականության պաշտպանության ոլորտում նվազել են հեղինակային իրավունքի խախտման դեպքերը, մինչդեռ ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պ այքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը՝ ներկայացնելով 2014 թ. առաջին 9 ամիսների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում կատարված խախտումները: Նա տեղեկացրեց, որ այդ ընթացքում ոստիկանության կողմից բացահայտվել է ապրանքային նշանների ապօրինի օգտագործման 9 և հեղինակային իրավունքի խախտման 5 դեպք:

 

«2010-2014 թթ. բացահայտվել է մտավոր սեփականության իրավունքի խախտման շուրջ 75 դեպք, որոնցից 49 դեպքը վերաբերել են հեղինակային և հարակից իրավունքների խախտումներին, 22-ը' ապրանքային նշանների ապօրենի օգտագերծման դեպքերին, և 4-ը' արտոնագրային իրավունքի խախտումենրին:

 

Հեղինակային իրավունքի խախտոմները հիմնականում եղել են ծրագրերի կեղծման դեպքեր: Օրինակ «Մայքրոսոֆթ»-ը դիմել է մեզ' նշելով, որ իր ծրագերերը կեղծվել են այլ անձանց կողմից և վաճառվել: Մյուս տարածված օրինակը կաբելային օպերատորների կողմից հեռուստաալիքների վերահեռարձակումն առանց թույլտվությունների և գրքերի կեղծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Վարդերեսյանը:

 

Ոստիկանության փոխգնդապետը նշեց, որ բավականին շատ են կեղծման դեպքերը օծանելիքի և կոսմետիկ միջոցների ոլորտում: «Այս պարագայում ևս շատ են կեղծման երևույթները: Մեզ դիմել են հայտնի ապրանքանիշերի ընկերություններ' պաշտպանելու համար իրենց իրավունքները:

 

Սակայն, պետք է նշեմ, որ այս դեպքում քրեական գործեր հարուցվում են միայն այն պարագայում, երբ դիմում է տուժողը, այսինքն քրեական գործ չի կարող հարուցվել առանց տուժող կողմի բողոքի: Սակայն տուժողները հաճախ չեն դիմում ոստիկանության կամ որոշում են այլ ուղիներով լուծել իրենց հարցերը, որն էլ հնա րավորություն չի տալիս ոստիկանությանը միջամտել»,- պարզաբանեց նա:

 

ՀՀ մտավոր սեփականության ոլորտում պատասխանատվություն նախատեսված է երեք տիպի օբյեկտների ապօրինի օգտագործման համար' հեղինակյին և հարակից իրավունքների խախտումներ, ապրանքային նշանի ապօրինի օգտագործում և արտոնագրայն իրավունքի խախտումը: