Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ինքը և նախագահը տարբեր կերպ են մոտենում պետության կառավարմանը: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»:

 

«Ես անձնական ոչինչ չունեմ Մարգվելաշվիլիի դեմ, քանի որ մենք պետք է մտածենք մեր երկրի անվտանգության և ամբողջականության մասին, այլ ոչ թե անձնական տարաձայնությունների: Մենք պարզապես տարբեր կերպ ենք մոտենում գործին»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի վարչապետը նշել է, որ Մարգվելաշվիլիի փոխարեն չէր օգտագործի վետոյի իրավունքն ու կխորհրդակցեր խորհրդարանի և կառավարության հետ:

 

Մարգվելաշվիլին ուրբաթ առավոտյան վետո էր դրել ՆԳՆ օպերատիվ-տեխնիկական բաժնի՝ գաղտնալսումներ անելու ժամկետը երկարաձգելու որոշման վրա: Մինչև մարտի 1-ը երկարաձգելու փոխարեն նախագահն առաջարկել է գաղտնալսումները թույլատրել մինչև դեկտեմբերի 1-ը: Երկրի խորհրդարանը որոշել է նկատի առնել Մարգվելաշվիլիի դիտարկումը: