ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակլելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: