ԱՄՆ-ում ժամեր առաջ մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Նա ընդամենը 34 տարեկան էր:Ավելի վաղ ESem.am-ին հայտնի էր դարձել, որ նա ծանր հիվանդ է՝ ուռուցք ունի: Դերասանուհին չէր ցանկացել մեկնաբանել այս լուրերը, և հաշվի առնելով նրա ցանկությունը՝ ոչինչ չէինք հրապարակել:

Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:

Նշենք, որ 2012 թվականին Հասմիկը մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ 2013-ին իր տարեդարձի օրը՝ հունվարի 13-ին,  ամուսնացել էր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Մոտ մեկ տարի առաջ «Կարգին պրոդաքշընի» պրոդյուսեր Արման Մարությանը ESem.am-ին ասել էր, որ ցանկություն ունեն կրկին աշխատել Հասմիկի հետ: «Դեռ հստակ չգիտեմ, գուցե փորձենք իրեն էլ բերել այստեղ»,- նշել էր նա: Ցավոք, նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ:

 

 Հ.Գ. Լուսանկարները Հասմիկի սոցցանցային էջում վերջերս արած հրապարակումներն են: