Ամերիկացի հռչակավոր լարագնաց Նիկ Վալենդան Չիկագոյում առանց ապահովման եւ կապված աչքերով անցել է երեք երկնաքերների միջեւ ձգված գրեթե 200 մետր բարձրությամբ երկու մետաղաճոպանների վրայով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Վալենդայի ուղին անցել Է Չիկագո գետի վրայով եւ կազմել Է 182 մետր: Վտանգավոր ուղու երկրորդ մասը Վալենդան անցել է կապված աչքերով Marina City աշտարակների միջեւ առանց թեքության ձգված մետաղաճոպանի վրայով: Ըստ որում լարագնացը կցման ապահովական սարք չի օգտագործել: Discovery ալիքը վարել Է իրադարձության ուղիղ հեռարձակումը:

 

Վալենդան լարախաղացների կրկեսային գերդաստանի ներկայացուցիչ Է: Ճոպանի վրա առաջին քայլերը նա արել Է երկու տարեկանում: Վալենդան մի քանի անգամ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. 2008 թականին նա հեծանվով 45 մետր անցել Է շուրջ 40 մետր բարձրության վրա ձգված մետաղաճոպանով: Անցյալ տարի Վալենդան կտրել-անցել Է Մեծ կանյոնը՝ ավելի քան 450 մետր բարձրությամբ ձգված մետաղաճոպանով: Մեկ տարի առաջ լարագնացն ավելի քան 50 մետր բարձրության վրա կտրել-անցել է Նիագարայի ջրվեժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: