Աֆրիկացի միգրանտները բողոքում են Ռուսաստանի «դժոխային» կյանքից. գրում է The Los Angeles Times-ը:

 

Որպես օրինակ՝ թերթը մեջբերում է բնիկ Ռեմի Բազիին, որը հարձակման է ենթարկվել 2013 թ.-ի դեկտեմբերին՝ Մոսկվայի կայաններից մեկում:


3.6 հազար դոլար արժողությամբ վիրահատության համար 28-ամյա Բազին գումար է հավաքել չորս ամսվա ընթացքում:


Ինչպես նշում է թերթը, վկայակոչելով Ռուսաստանի իրավապաշտպաններին, Բազիի պատմությունը հազվադեպ չէ երկրի համար: Աֆրիկացի միգրանտները հաճախ են բախվում համատարած թշնամությանը և ռասիզմին, որոնք հաճախ չեն պատժվում, - նշվում է հոդվածում.


«Ապրել այստեղ՝ Ռուսաստանում, հավասարազոր է երկրի վրա դժոխքում ապրելուն», - ասել է 35-ամյա լիբերիացի Օսման Քամարան, ով ժամանել էր Ռուսաստան տասը տարի առաջ և սափրագլուխների զոհը դարձել: