Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչները նոյեմբերի 3-ին զարմանալի բնական երեւույթի՝ ծիածանագույն ամպի վկաներ են դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հրատարակությանը:

 

Գիտական միջավայրում այս երեւույթն անվանում են «ծակծկված ամպ»: Այն առաջանում է ամպի մեջ ջրի կաթիլների մի մասի՝ սառցե բյուրեղիկների վերածվելու հետեւանքով: «Ծակծկված ամպ» կարող Է առաջանալ նաեւ դրա միջով ինքնաթիռի անցնելուց հետո:

 

Սոցիալական ցանցերի օգտատերերից ոմանք այդ ամպն անվանել են «տիեզերքի դարպասներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: