Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվել է շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է եղել, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբերից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսել է ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված' հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները:
Խոշոր, դիետիկ հավկիթի գները մնացել են անփոփոխ: