Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Կիևում Մայդանի մի քանի տասնյակ ակտիվիստներ և հատուկ գործողության մասնակիցներ մասնավոր ձեռնարկության տարածքում ծեծկռտուք են կազմակերպել: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Գերաշչենկոյի ֆեյսբուքյան էջում արված գրառումը:

 

Ըստ նրա՝ անկարգությունների արդյունքում բեյսբոլի մահակներով և դանակներով զինված 42 մարդ է ձերբակալվել:

 

Ներկայումս քրեական գործ է հարուցվել: