Մոսկվայում ուշադիր հետեւում են Վրաստանի կառավարության կազմում կատարվող փոփոխություններին, վերլուծում են իրադրությունը եւ համապատասխան եզրակացություններ անում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

«Այն պաշտոնաթողությունները, որոնք այժմ տեղի են ունենում Վրաստանի կառավարության կազմում, նախ, վերաձեւում են բուն կառավարությունը, եւ, երկրորդ՝ կարեւոր Է հասկանալ՝ ինչպես դա կազդի Վրաստանի ղեկավարության քաղաքականության վրա»,-ասել Է դիվանագետը:

 

«Մենք այդ ամենին ուշադիր հետեւում ենք եւ վերլուծում,-ընդգծել Է Կարասինը: Վերլուծում ենք նորությունները, որոնք ամեն օր ստացվում են Թբիլիսիից, եւ համապատասխան եզրակացություններ ենք անում»: