Հայաստանի կառավարությունը հարկային վերջին «բարեփոխումն» անվանում է հեղափոխական: Հարկային փաթեթը փաստացի գաղտնի, հապճեպ մտցվեց խորհրդարան, արագ ընդունվեց եւ արագ էլ ստորագրվեց նախագահի կողմից: Այս ողջ գործընթացը տեւեց մի քանի օր, «հեղափոխական» ժամկետում:
Իսկ հարկային նոր փաթեթն իսկապես հեղափոխական է, եւ ահա թե ինչու: Վերադառնալով Ամանորի տոներից, հայ փոքր եւ միջին ձեռնարկատերերը, ընդ որում գրեթե բոլոր ոլորտների, «հայտնաբերեցին», որ իրենք կանգնել են սնանկացման իրական վտանգի առջեւ: Ներկայում արդեն բողոքի ակցիաներ են արել առողջապահության, տուրիզմի, անշարժ գույքի եւ այլ ոլորտների ներկայացուցիչները:
Այս մարդիկ Հայաստանի իրական հեղափոխական զանգվածն են, քանի որ, ի տարբերություն Հայաստանի բնակչության այլ շերտերի, իրենց ապրուստը հոգում են հենց իրենք եւ հենց Հայաստանում ծավալած իրենց բիզնեսով: Այս շերտերը համեմատաբար ակտիվ են, գրագետ եւ պահանջատեր, ի տարբերություն այն զանգվածների, ովքեր ապրում են տրանսֆերտների հաշվին, դիտում են սերիալներ եւ բավարարվում դրանով:
Կարող է հարց առաջանալ, թե ինչու Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր համարվող մասը, որը հայտարարում է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին, չընդդիմացավ հարկային նոր փաթեթին: Օրինակ, ժամանակին Գագիկ Ծառուկյանի եւ մյուս օլիգարխ-պատգամավորների ջանքով խորհրդարանում տապալվեց մի օրինագիծ, որը վերաբերում էր 3 միլիոն դրամ արժողության ապրանքների գնումներն անկանխիկ դարձնելուն: Դա բնական էր, որովհետեւ օլիգարխները հենց այդպիսով են խուսափում հարկերից ու պահպանում իրենց մենաշնորհները: Դա վերաբերում էր իրենց անձնական շահերին: Բնական է նաեւ, որ նրանց չի հետաքրքրում հարկային ներկայիս փաթեթը, քանի որ հարկերի ծանրությունն իրենցից կրկին տեղափոխվում է ՓՄՁ ուսերին: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի «ոչ օլիգարխական» ընդդիմությանը, ապա այս դեպքում էլ գործել է այն հանգամանքը, որ այդ կուսակցությունները գտնվում են օլիգարխիայի ազդեցության եւ թելադրանքի տակ:
Սերժ Սարգսյանի կառավարությանը չհաջողվեց, կամ չցանկացան,- էական չէ,- հաստատել հարկային հավասարության սկզբունքը, որը ժամանակակից ազատական-ժողովրդավարական պետության առանցքային սկզբունքներից է: Հայաստանում պահպանվեց ֆեոդալական տիպի բռնապետության համակարգը, որտեղ արիստոկրատիան եւ եկեղեցին հարկեր չէին վճարում: Այդ պետության հիմնական եկամուտները ստացվում էին ակցիզներից և մաքսային տուրքերից, ինչպես նաև երրորդ խավից գանձվող գլխահարկից: Առևտրային գործունեությունը կարգավորվում էր «կապիտուլյացիաների» միջոցով, ձեւավորելով մենաշնորհները:
Հայաստանում կատարելապես գործում է նման պետության կառուցվածքը. ներկայում արիստոկրատիայի դերում օլիգարխիան է, իսկ եկեղեցին մնացել է իր տեղում: Հարկային ողջ բեռը դրված է «երրորդ դասի» վրա: Օլիգարխիան մուծում է միայն անուղղակի հարկեր, որոնք նույնպես վճարվում են բնակչության լայն խավերի գրպանից: Իսկ ուղղակի հարկերի՝ եկամտահարկի եւ շահութահարկի բաժինը օլիգարխիայի վճարած հարկերում չնչին տոկոս է կազմում:
Այս հանգամանքն, իր հերթին, կապված է ընտրական գործընթացների հետ: Ընտրությունները կեղծելու հիմնական գործոնը օրենքի առաջ հավասարության բացակայությունն է: Իսկ դրա համար կարևորագույն գործոն է հարկային քաղաքականությունը:
Սովորաբար, նորմալ երկրների նորմալ կառավարություններն աշխատում են ավելացնել հարկերի բաժինը ՀՆԱ-ում. դա պետությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը զարգացնելու հիմնական գործիքն է: Հայաստանի իշխանությունները սակայն վարել են հակառակ քաղաքականություն: Մի խումբ խոշոր բիզնեսմեններ ազատվել են հարկերից. նրանք վճարումներ կատարում էին միայն բյուջետային «անցքերը» փակելու համար: Բացի այդ, նրանք ձեւավորում են «ստվերային բյուջեն», որն ուղղվում է հասարակության պահանջների չեզոքացմանը՝ ընտրական եւ այլ իրավունքների մասով:
Ֆեոդալիզմից ժամանակակից ժողովրդավարական պետություն անցումը Եվրոպայում ուղեկցվել է քաղաքական և սոցիալական խոշոր ցնցումներով: Ֆեոդալական պետությունում իշխանափոխություն չի կարող լինել, այլ միայն՝ պալատական հեղաշրջումներ, ինչպես Հայաստանում 1998-ին եւ 2008-ին: Նոր պետական կարգերին անցնելու միակ ճանապարհը մնում է հեղափոխությունը, խաղաղ թե «փոխզիջմամբ»:
Ֆրանսիայում հեղափոխությունից առաջ արքունիքը փորձում էր վերակառուցել հարկային համակարգը, որպեսզի փրկեր երկրի ծանր ֆինանսական վիճակը: Սակայն դրան ընդդիմանում էր արիստոկրատիան, որը չէր ցանկանում հարկեր վճարել եւ փորձում էր պահպանել իր արտոնությունները: Արքունիքի ջանքերը արդյունք չտվեցին, եւ տեղի ունեցավ հեղափոխություն, որը կախաղան հանեց թե արքունիքը, թե արիստոկրատիային:
Պատմությունը ցույց է տալիս, որ հարկեր չվճարելը, «ընտրյալներին» հարկային արտոնություններ շնորհելը հարուցում են ամենամեծ հասարակական վրդովմունք և հեղափոխությունների հիմնական պատճառն են: Հայաստանի կառավարության հարկային նոր փաթեթն իսկապես հեղափոխական իրավիճակ է ստեղծում Հայաստանում: Փաստացի, հայկական «արիստոկրատիան»՝ օլիգարխիան հրաժարվեց մտնել հարկային հավասար դաշտ, եւ բյուջեի ծանրությունը առավել մեծ չափով ընկավ փոքր ու միջին բիզնեսի՝ հայկական առայժմ չկայացած բուրժուազիայի վրա:
Կարելի է հիշել Ռոզա Ծառուկյանի գրեթե սակրալ արտահայտությունը, երբ նրան հարցրել էին, թե ինչու իր որդին՝ խոշոր օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, հարկեր չի վճարում. նա ասել էր, թե հարկեր վճարի, որ ուրիշները տանեն կազինոներում խաղա՞ն: Արիստոկրատիան էլ նույնկերպ էր ընդդիմանում արքունիքին՝ հարկեր տանք, որ շարունակվի՞ արքունիքի ցոփ ու շվայտ կյանքը:
Ռոզա Ծառուկյանի սակրալ հեղափոխությունը
12:23 - 23.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
21/11/13 09:05
Սերգո Կարապետյանը մեդալ է տվել, այն էլ իմ ղալմաղալից ու առարկությունից հետո. Ռոզա Ծառուկյան
16/01/13 14:09
Ծառուկյանը կազմակերպությունը հանձնել է մորը
28/12/12 19:27
Ուրվագիծ 26.12 Ռոզա Ծառուկյան
27/12/12 16:19
Հասարակությունը իմ կարիքն ունի. Ռ. Ծառուկյան(VIDEO
28/05/24 11:10
Պատմական հիշողությունը մեր միասնական հարստությունն է, որը պետք է սրբորեն պահենք ու փոխանցենք սերունդներին. Գագիկ Ծառուկյան
28/01/24 12:35
Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայոց բանակը չի պարտվել․ Ծառուկյան
11/11/23 13:28
Թող հաղթի ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան
01/09/23 19:42
Այսօր ստացած կրթությունը վաղն օգտագործելու եք հայրենիքը բարեկեցիկ դարձնելու համար․ Գագիկ Ծառուկյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան