Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» կմրցի «Արսենալի» հետ:
Sovsport.ru-ի «Փորձագետների պայքար»-ի մասնակիցներն իրենց տեսակետն են հայտնել խաղի մասին:
Գործակալ Մարկո Տրաբուկկին կարծիք է հայտնել, որ «Սպարտակը» կհաղթի՝ Մովսիսյանի շնորհիվ.
«Սպարտակը» կհաղթի, որովհետև Յուրա Մովսիսյանը մարզավիճակ է ձեռք բերում: Կարծում եմ՝ նա առնվազն հեթ-տրիկ կհեղինակ: Այո, «Արսենալը» հաղթել է վերջին երկու խաղում և հաղթել է «Զենիթին», բայց հրաշքներն այնքանով են հրաշք, որ հազվադեպ են կատարվում»,- նշել է Տրաբուկկին: