Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմանջյանի անվան շուրջ բարձրացած սեքս սկանդալից հետո կրքերը շարունակում են թեժ մնալ: Ռեկտորը, ով օրերս կայացած մամուլի ասուլիսին չափազանց ինքնավստահ հայտարարել է, որ որևէ մեկը կարող է հույս չունենալ, ինքը հրաժարական չի տալու, սեփական պատիվն ու հեղինակությունը փրկելու համար քավության նոխազներ է փնտրում: Դատելով նրա գործողություններից՝ անթաքույց արշավ է սկսել իր ղեկավարած համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի (ով ավելի վաղ ահազանգել էր, որ ռեկտորի սեքս սկանդալի համար փորձում են իրեն մեղադրել), և պրոռեկտոր, Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի դեմ:
PressIdent.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խոյեցյանն ասաց, որ իրեն հեռացրել են աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտումներով: «Ինձ տրվել է 2 նկատողություն և, իր կարծիքով (նկատի ունի ռեկտորին- հեղ.), օրենքով է հեռացրել, սակայն Աշխատանքային օրենսգրքում գրված է, որ եթե նկատողություններից որևէ մեկը գտնվում է վարչական դատարանի վարույթում, դրա հիման վրա չի կարելի մարդուն աշխատանքից հեռացնել»,- հայտնեց Վլադիմիրը: Ըստ նրա՝ իր առաջին նկատողության համար դիմել է Վարչական դատարան, որի մասին ռեկտորը ծանուցվել է պատշաճ կերպով: «Առաջին նկատողության մեջ 3 կետ է եղել. առաջինում ուղղակի գրված է, որ հանձնարարություն է տրվել ու չեմ կատարել, սակայն հղում չկա' ինչ հանձնարարություն, ինչ հրամանով:
Փաստաբանն էլ ասաց, որ դատարանում այդ կետն ուղղակի չի դիտարկվելու: Հիմնական կետն այն է, որ ամբիոններից մեկի վարիչը բողոքել է, թե խնդրով զանգել են մեր վարչություն, ասել ենք, որ մարդ կուղարկենք ու չենք ուղարկել: Իր ասած օրն ու ժամին իր ասած հեռախոսահամարով ուղղակի չէր կարող պատասխանող լինել: Այդ օրն այդ սենյակում ոչ ոք չի եղել, քանի որ տանիքներում զբաղված են եղել լարեր քաշելով: Աշխատակիցների հետ եղել են այլ ընկերության աշխատակիցներ, ովքեր կարող են դա հաստատել»,- նշեց բուհի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետը' հավելելով, որ դա զրպարտանք է:
Մանրամասները` այստեղ: