Շվեդ գիտնականները պարզել են, որ շաքարի ճակնդեղում առկա սպիտակուցը կարող է օգտագործվել որպես արյան փոխարինող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է BBC News-ը՝ վկայակոչելով Plant & Cell Physiology-ում հրապարակված աշխատությունը:
Հայտնի Է, որ հեմոգլոբինն իրենից ներկայացնում Է սպիտակուց, որն արյան մեջ պահպանում է թթվածինը: Հետազոտողները պարզել են, որ մարդու հեմոգլոբինի եւ շաքարի ճակնդեղի քիմիական բաղադրությունը շատ նման են:
Այժմ գիտնականները փորձում են ստուգել՝ կկարողանան իրենք արդյոք բուսական սպիտակուցը փոխել այնպես, որ այն կարողանա գործել մարդու հյուսվածքներում:
Ուսումնասիրողների խոսքով՝ դա կտեւի շուրջ երեք տարի: Փորձագետներից մեկը հայտարարել Է, որ դա «գրավիչ» կլինի, բայց շատ ժամանակ կպահանջի:
Լունդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հեմոգլոբինը կարեւոր դեր Է խաղում բույսի զարգացման համար: Նրանց խոսքով՝ շաքարի ճակնդեղում պարունակող հեմոգլոբինը 50-60 տոկոսով համընկնում Է մարդու արյանը:
«Այժմ արյան հսկայական պակաս կա փոխներարկման համար: Մենք պետք Է այլընտրանք գտնենք»,-պատմել Է փորձագետներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: