Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում դուբլ ձևակերպելուց հետո, նշել է.
«Կարծում եմ՝ կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ: Ես, սակայն, միշտ ավելին եմ ցանկանում և չեմ կարող կանգ առնել այս մակարդակի վրա: Հավաքականում փոփոխություններ են տեղի ունենում: Նոր ֆուտբոլիստներ են շարունակում գալ, սակայն մենք չենք կորցնում խաղի ռիթմը: Այս խաղում հիանալի խաղացինք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է TV Globo-ն:
Նշենք, որ Թուրքիայի դեմ խաղում աշխարհի հնգակի չեմպիոնները հաղթել են 4:0 հաշվով: