Գիտնականներն ստացել են եվրոպական Rosetta զոնդի Philae արբանյակային մոդուլի ուղարկած առաջին լուսանկարները, որը վայրէջք է կատարել Չուրյումով-Գերասիմենկո գիսավորի միջուկի մակերևույթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Philae-ի միջոցով իրականացվող հետազոտությունները հնարավորություն կընձեռեն պատասխանելու շատ հարցերի, որոնք կապված են Արեգակնային համակարգի մարմինների առաջացման հետ, ներառյալ նաև Երկրի վրա կյանքի առաջացման հարցը:

 

 

Rosetta-ի թռիչքի տևողությունը կազմել է տասը տարի ութ ամիս և տասնմեկ օր: 2014 թվականի նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել գիսաստղի մակերևույթին Philae իջեցվող ապարատի՝ աշխարհում առաջին փափուկ վայրէջքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: