Նոյեմբերի 16-ին, ժամը 00.26–ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակ

արանի դուռը (պատկանում է Լ. Տ.-ին) և դադարեցրել ջրի հոսքը:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 17 շենքի բնակարանի ննջասենյակի դռան փականը խափանվել է, 2 տարեկան երեխան մնացել է ներսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը: Ներսում է եղել Ա. Մ.-ը (ծնվ. 2012թ.):

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***

 

Նոյեմբերի 15-ին, ժամը 13.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լ. Դ.-ի (ծնվ. 1940թ.) դին:

 

***


Նոյեմբերի 15-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: