Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի' Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

 

Զորավար Սեպուհի աճյունասափորը նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ կամփոփվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նույն օրը' ժամը 15.00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ: