Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց վերջինիս հրաժարականի մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Մուրադյանը նշեց, որ ինքն էլ թերթերից է իմացել այդ մասին, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել: Ես էլ տեղյակ չեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նորությունների դեպքում հաղորդագրություն կտարածեն և կտեղեկացնեն այդ մասին:
Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը հրախարական է տվել: Վահե Հակոբյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2014թ. հուլիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: