Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ նախագահական կարիերան ավարտելուց հետո կարող է դառնալ բուհի ռեկտոր կամ դասախոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինձ համար ամենալավ պաշտոնը բուհի ռեկտորն է, և ես դեմ չէի լինի դասախոս դառնալ: Ահա կավարտեմ իմ նախագահական կարիերան, եթե առողջություն ունենամ, դասախոս կդառնամ և հաճույքով կդասախոսեմ»,-ասել է Լուկաշենկոն Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների, դասախոսների և շրջանավարտների հետ նոյեմբերի 21-ին Մինսկում անցկացված սեմինարում:
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1994 թվականից՝ այդ պաշտոնում վերընտրվելով 2001, 2006 և 2010 թվականներին:
Հերթական նախագահական ընտրությունները Բելառուսում պետք է անցկացվեն 2015 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին ռուսական ԶԼՄ-ների հետ կայացած մամուլի ասուլիսում Լուկաշենկոն չի բացառել իր մասնակցությունն այդ ընդտրություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: