Մինչեւ թեկնածուները իրենց քարոզարշավն են անում, իշխանությունը սոցիոլոգների եւ հոգեբանների միջոցով իրենց կարծիքն են հայտնում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն, արձագանքելով Ահարոն Ադիբեկյանի հարցումներին, ասաց, որ մինչեւ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, ըստ նրա հարցումների, առաջին տեղում էր Գագիկ Ծառուկյանը: Իսկ վերջին սոցհարցումներով, որը Ահարոն Ադիբեկյանը անցկացրել է ՀՀԿ-ի պատվերով առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկորդը' Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետեւ Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը:

« Իսկ մյուս չորս թեկնածուներին պարանոիկներ է անվանում: Այո, ես գերգնահատում եմ իմ շանսերը: Հիշեցնեմ, որ երեք էլեկտրոնային կայքերի անցկացրած քվեարկության արդյունքերով ես առաջին տեղում եմ: Տարիքով մարդ է, չէմ ցանկանում վիրավորել: Բայց ստացվում է, որ իմ օգտին քվեարկողները պարանոիկներ են: Իսկ, երբ նախագահական ընտրություններից հետո իմ օգտին քվեարկի ընտրողների 81 տոկոսը կստացվի, որ ընտրողների 81 տոկոսը պարանոիկներ են»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am