Փառք ու պատիվ մեր հայոց բանակի առյուծներին: Մենք հպարտանում ենք Արցախի բանիմաց և անկախ ասպետներով: Մենք շնորհակալ ենք ձեզ, որ ապացուցեցիք համայն աշխարհին, որ Հայոց բանակը միշտ ի զորու է բարձր պահելու իր ազգի, իր բանակի պատիվը:
Մենք շնորհակալ ենք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին, ինչպես նաև Արցախի նախագահին փայլուն կատարված գործողությունն իրականացնելու համար:
Մենք շնորհակալ ենք հատկապես Ֆրանսիային և միջազգային բոլոր խաղաղապահ կառույցներին, որ ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվի մեր Արծիվների վերադարձը, ինչպես նաև արդարացիորեն ուսումնասիրելու համար ուղղաթիռի խոցման պատճառները:
Ինչպես ողջ աշխարհը տեսավ՝ թշնամին միայն հասկանում է միայն ուժի կարողությունը, բանականության և խելքի իսպառ բացակայության պայմաններում, մեր առյուծ տղերքն ընտրեցին ամենաճիշտ ճանապարհը` մեր նահատակ տղերքին մեկ օր շուտ հետ բերելու և պատվով հողին հանձնելու համար:
Ցավակցում ենք մեր հերոսների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ընտանիքներին և հարազատներին:
Ձեր որդիները, մեր հայ ազգի հերոսներն են և հավերժ կմնան ողջ հայ ազգի սրտում:
Մեկ անգամ ևս մենք հաստատում ենք, որ որպես մեր ազգի երկրապահներ՝ Զորավար Մանվելի գլխավորությամբ, ձեր կողքին ենք, մեր քաջարի բանակի եղբայրներ, և հարկ եղած դեպքում կմիանանք ձեզ՝ թուրք ասկյարներին արժանի դաս տալու համար՝ օդում, ջրում և ցամաքում:
Աստված մեր ազգին պահապան:
ԵԿՄ միության Ֆրանսիայի բաժանմունք
Ֆրանսիահայ ազատամարտիկներ
Փարիզ քաղաքի հայ համայնք
Նանսի քաղաքի հայ համայնք
Մարսել քաղաքի հայ համայնք
Լիոն քաղաքի հայ համայնք
Ռեն քաղաքի հայ համայնք