Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով' նոյեմբերի 24-25-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը' մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր' Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ' Տիգրան Բարսեղյանը:

 

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին հանդիպում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար պարոն Միխայիլ Մենի միջև: