Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հերթական անգամ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Պելեի ներկայիս վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Նշենք, որ այս ամսվա ընթացքում 74-ամյա լեգենդն արդեն երկրորդ անգամ է տեղափոխվում հիվանդանոց: Ավելի վաղ նրան հաջող վիրահատել էին՝ հեռացնելով երիկամների քարերը: