Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում նոյեմբերի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել Է Սերբիայի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ «Ֆարմակոմ» ընկերության սեփականատեր Միրոսլավ Բոգիչեւիչին, որին կասկածում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ 1,7 միլիարդ դինարից (15 միլիոն եվրոյից) ավելի գումարի մեքենայությունների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը, նա փորձում Էր մեկնել երկրից: Բոգիչեւիչի հետ մեկտեղ ձերբակալվել են Բելգրադի Առեւտրային բանկի վարկային կոմիտեի ղեկավար Միոդրագ Սալաիան եւ բանկի ու ընկերության եւս չորս աշխատողներ:
Շահախարդախության հետեւանքով Բելգրադի Առեւտրային բանկը կրել Է 15 միլիոն եվրոյի չափով վնասներ, իսկ «Ֆարմակոմ» ընկերությունը նույն գումարի չափով հարստացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: