Ադրբեջանցի իրավապաշտպան Էլչին Նամազովը նոյեմբերի 25-ին կալանավորվել է 15 օրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է ադրբեջանական Contact.az-ը: Նամազովի գրասենյաում խուզարկում է իրականացվել, նայվել են այնտեղ պահպանվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում և այն դատական գործերի նյութերը, որոնցում նա կատարել է իրավապաշտպանի իր պարտականությունները:

 

Իրավապաշտպանն այժմ պահվում է ներքին գործերի նախարարության' կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Ենթադրվում է, որ իրավապահ մարմինները քրեական գործ են նախապատրաստում Նամազովի դեմ մինչև նրա կալանքի ժամկետի ավարտը:

 

Էլչին Նամազովը, լինելով փաստաբան, նախկինում վարել է տարբեր քաղբանտարկյալների գործերը: 2011 թվականին նա հեռացվել էր Փաստաբանների կոլեգիայից «Մուսավաթ» կուսակցության անդամ երիտասարդ ակտիվիստին պաշտպանելու պատճառով: