Նախորդ կեսգիշերին Գյումրիի «Ռիո» գիշերային ակումբում տեղի է ունեցել ծեծկռտուք: Հաճախորդների ու տնօրենի միջև թեժ տուրուդմփոց է եղել, և տնօրենը աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է NEWS.am-ը:
Լուրեր.com-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը և նշեցին, որ նախապատրաստվում են նյութեր: