ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցուցակում լավաշի' որպես հայկական ավանդական հացի ներառումը հերթական հիստերիան է առաջացրել հարեւան արհեստածին Ադրբեջան կոչված երկրում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի քանի օր առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակույթի նախարարները ձեն ձենի տված իրենց ժողովուրդներին «հավաստիացնում էին», որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոտ ժամանակում լավաշը կգրանցի որպես «թուրք-ադրբեջանական ժառանգություն»: Սակայն, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում լավաշը հայկական հացատեսակ գրանցվելուց հետո, թուրքերն այն ընդունեցին որպես օրինաչափություն, ադրբեջանական ԶԼՄ-ները դեռեւս շարունակում են «հավատացնել» իրենց ժողովրդին, թե նման բան չկա: Ավելին, Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հանդիսավորությամբ զեկուցել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում իրենց «հաջողվել է կանխել» լավաշը որպես հայկական մշակութային ժառանգություն գրանցելը:

 

Ադրբեջանում ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիան ուղղվել է սեփական իշխանությունների քննադատությանն առ այն, որ նրանք չեն կարողացել «դա անել հայերից շուտ»:

 

Ինքնության թերարժեքությունից եւ բնիկ համարվելու անհագ ցանկությունից զոմբիացված' իրենց «ադրբեջանցի» համարող կովկասյան թաթարները, որոնք 10-րդ դարում Հարավային Կովկասով անցած թաթար-մոնղոլական ցեղերի անզօր մնացորդներն են, բնական է, որ չեն կարող հայկական լավաշի, դուդուկի եւ «Սասունցի Դավիթ» էպոսի եւ ուրիշ շատ նման մշակութային ժառանգություն ունենալ, իսկ այն, ինչ այսօր նրանք փորձում են ներկայացնել որպես իրենցը, դա կովկասյան բնիկ ժողովուրդներից նրանց յուրացրածն է:

 

Ոչ մշակութային ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն Փարիզում անցկացրած նիստում որոշել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում» հայտը մտցնել մշակութային ժառանգության ցուցակի մեջ: