Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիայի» դեմ խաղում իր թիմի ելույթներից գոհ է:

«Հիանալի խաղ էր: «Արսենալը» սիրում է գրոհել, սակայն այս դեպքում ավելի լավ խաղացինք պաշտպանությունում: Ինձ շատ դուր եկավ Սանոգոյի խաղը: Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, ապա նա իսկական մարտիկ է: Առաջիկայում մենք շատ խաղեր ունենք, այդ պատճառով ռոտացիայի համար մեզ որքան հնարավոր է շատ խաղացողներ են պետք»,- Վենգերի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ լոնդոնցիները Դորտմունդի «Բորուսիային» սեփական հարկի տակ հաղթեցին 2:0 հաշվով: