Վերջին ժամանակներս հաճախ է խոսվում այն մասին, որ Յուրգեն Կլոպը հնարավոր է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինի Արսեն Վենգերին: Անդրադառնալով այս թեմային՝ Կլոպը նշել է.

«Չեմ կարծում՝ իմ թիմի խաղը դիտելուց հետո «Արսենալի» երկրպագուները ցանկանան ինձ տեսնել իրենց մարզչական շտաբում: Նրանք այժմ ունեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկին: Ես աշխատում եմ լավագույն ակումբներից մեկում: Գնահատում եմ հաճոյախոսությունը, սակայն իմ ապագան Դորտմունդում է»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Կլոպի թիմը լոնդոնցիներին պարտվեց 0:2 հաշվով: