Ռուսաստանցիների մեծամասնությունը (80 տոկոս) խոսում Է գների աճի, կենսամակարդակի անկման եւ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական վիճակի վատանալու մասին՝ դա կապելով, այդ թվում՝ նավթի գների անկման եւ արեւմտյան պատժամիջոցների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լ եւադա Կենտրոնում»:

 

Հարցումը նոյեմբերի 14-17-ին անցկացվել Է Ռուսաստանի 134 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում:

 

Ռուսաստանի տնտեսության հետ կապված խնդիրներ չի տեսնում հարցման մասնակիցների 14 տոկոսը, դժվարացել Է պատասխանել 5 տոկոսը:

 

Հարցվածները տնտեսական իրադրության վատանալու հիմնական պատճառները տեսնում են նավթի գների անկման (45 տոկոս), Արեւմուտքի երկրների պատժամիջոցների (33 տոկոս), ինչպես նաեւ Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հետ կապված ծախսերի մեջ (33 տոկոս):

 

Հարցվածներից ոմանք այն համոզմունքն ունեն, որ այդ ամենի մեղավորը պետական իշխանության մարմիններում տիրող կոռուպցիան Է, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսության յուրահատկությունները, այդ թվում՝ տեխնիկական հետամնացությունը եւ խորհրդային ճյուղային կառուցվածքի պահպանումը (26-ական տոկոս):

 

Հարցումը նաեւ ցույց Է տվել, որ յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին (50 տոկոսը) արեւմտյան պատժամիջոցների հետ կապված ոչ մի խնդիր չի զգացել, հարցվածների գրեթե մեկ երրորդն (31 տոկոսը) ասում Է, որ «ոչ մեծ դժվարություններ» ունեցել Է: Լուրջ խնդիրների մասին հայտնել Է հարցման մասնակիցների 16 տոկոսը: