ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սենատորներին խնդրում է սատարել Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է RIA Novosti-ն: «Ջոնը ճիշտ ընտրություն է նոր վարչակազմի արտաքին քաղաքականության համար: Ես խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ հաստատել նրան… Նա արտաքին քաղաքական խնդիրների գիտակ է և մեկ տարի չէ, որ զբաղվում է արտաքին քաղաքականությամբ՝ աշխատելով միջազգային կոմիտեում»,- ասել է Քլինթոնը հինգշաբթի լսումներին ելույթ ունենալու ժամանակ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քերիի թեկնածությունն առաջադրել էր 2012թ. դեկտեմբերի 21-ին: Մինչև վերջին ժամանակները նա գլխավորում էր սենատի միջազգային կոմիտեն, որն այժմ պետք է որոշում կայացնի նրա թեկնածության վերաբերյալ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի խոսքերով' Քերին մի քանի շաբաթ է, ինչ պատրաստվում է նոր աշխատանքին: Այդ հարցում նրան օգնում է ներկայի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: