НТВ-ի «Поедем, поедим!» հաղորդումն այս անգամ պատմում է Հայաստանի մասին: Լրագրող Ջոն Ուորենը հաղորդման ընթացքում ներկայացանում է Հայաստանն իր ամբողջ հմայքով:

 

«Կարող է Հայաստանն այնքան էլ հարուստ չէ, չնայած ես պատրաստ եմ այդ հարցում վիճել, բայց նրանք աշխարհի որ ծայրում էլ լինեն, հայերը եզակի և հարուստ ազգն են այլ՝ առավել կարևոր իմաստով: Նրանք այնպես են միմյանց աջակցում, որ ցանկացած դժվարություն հաղթահարում են միասին: Եվ դա մեզ բոլորիս համար օրինակ է ծառայում», - հաղորդման վերջում ասում է լրագրողը: