Միացյալ Նահանգների դրոշը, որը 1969 թվականի մայիսին «Ապոլոն-10» տիեզերանավով պտույտ Է գործել Լուսնի շուրջը, 54,4 հազար դոլարով վաճառվել է Բոստոնում կայացած աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աճուրդային տան մամուլի կենտրոնը:
45 x 30 սանտիմետր չափսի դրոշն աճուրդի էր հանել անձնակազմի հրամանատար Թոմաս Ստաֆորդը: Դրոշի ստորին սպիտակ շերտի վրա թանաքով արված Է «Ապոլոն-10»-ով Լուսին ենք թռել-հասել 1969 թվականի մայիսին, Թոմ Ստաֆորդ եւ Ջին Սեռնան»: Լոտում դրոշի հետ վաճառվել են այդ դրոշը բռնած տիրոջ լուսանկարը եւ նրա նամակը, որը հաստատում Է հազվագյուտ իրի իսկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: